ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Աղանդների դեմ պայքարելու իրավական լծակ չունենք

Աղանդների դեմ պայքարելու իրավական լծակ չունենք
11.02.2025 | 11:46

Դեռ 2016-ին պարզած ու ինձ խորապես զարմացրած մի իրողություն. մենք ոչ մի իրավական լծակ չունենք աղանդների դեմ պայքարելու համար: Այսինքն, եթե վաղը ամեն քայլափոխի մեկը սկսի մարդկանց ուղեղը լվանալ ու իսլամ քարոզել, մեր իրավապահ մարմինները ոչինչ չեն կարող անել:

Փոխարենը՝ հազար օրենք ունենք անհանդուրժողականության, ազգամիջյան կոնֆլիկտների, ատելության խոսքի և նման այլ ցնդաբանությունների մասին, որոնք այսօր հենց հայ ազգի դեմ են կիրառվում նրա սեփական երկրում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ